«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» դեմ խաղում իր սպասելիքներով։
«Ուրախ ենք, որ մոտենում ենք հանդիպմանը՝ արդեն ապահովելով առաջին տեղը։ Այնուամենայնիվ, դա դեռ կարևոր խաղ է։
Չեմպիոնների լիգան միշտ յուրահատուկ է, և մենք ցանկանում ենք ազնիվ լինել խմբի մնացած թիմերի նկատմամբ:
Բարսան դեռ ունի համաշխարհային կարգի խաղացողներ. նրանք մրցաշարային աղյուսակում մեծ ճնշման տակ են և պետք է հաղթեն, և կփորձեն անել այն, ինչ անհրաժեշտ է իրենց: Ես դեռ տեսնում եմ նրանց որպես տիտղոսի հավակնորդներ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։