Չեմպիոնների Լիգայի մրցաշարում կայացան C խմբի վերջին հանդիպումները։
«Այաքսը» Ամստերդամում 4-2 հաշվով հաղթեց «Սպորտինգին»։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Ալլերը, Էնթոնին, Ներեսը և Բերգուիսը։ Հյուրերի գոլերը խփեցին Սանթոսը և Տաբատան։
Դորտմունդի «Բորուսիան» 5-0 հաշվով ջախջախեց «Բեշիկթաշին»։ «Մեղուների» կազմում դուբլի հեղինակ դարձան Մարկո Ռոյսը և Էրլինգ Հոլանդը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիել Մալենը։ 43-րդ րոպեին հյուրերի կազմում կարմիր քարտի արժանացավ Վելինթոնը։
«Այաքսը» վեց խաղից հետո գրանցեց 100%-անոց արդյունք և 18 միավորով գրավեց առաջին տեղը։ «Սպորտինգը» և «Բորուսիան» վաստակեցին 9-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց պորտուգալական ակումբը, իսկ «Բորուսիան» պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում։