Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։
B խմբում «Միլանը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ 29-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ֆուկայո Տոմորին։ 36-րդ րոպեին Մոհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 55-րդ րոպեին Դիվոկ Օրիգին առաջ մղեց հյուրերին՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։
Խմբի մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ։ 56-րդ րոպեին հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը։ 67-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Յաննիկ Կարասկոն։ 70-րդ և 75-րդ րոպեներին էլ տանտերերի կազմում կարմիր քարտ ստացան համապատասխանաբար Վենդելը և Ագուստին Մարչեզինը։ 90-րդ րոպեին Անխել Կորեան կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ մրցավարի ավելացված ժամանակում Ռոդրիգո Դե Պաուլը խփեց իսպանական գրանդի երրորդ գնդակը։ Մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը տանտերերին հաջողվեց հետ բերել մեկ գնդակ․ աչքի ընկավ Սերժիո Օլիվեիրան՝ 1-3։
Այսպիսով, B խմբում 18 միավորով վստահորեն առաջին տեղը գրավեց «Լիվերպուլը»։ «Ատլետիկոն» 7 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և մերսիսաիդցիների հետ միասին վաստակեց փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Պորտուն» պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի մրցաշարում։