«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իսպանական և անգլիական ակումբների մասին.
«Իսպանիան մեկ տասնամյակ գերիշխում էր ակումբային ֆուտբոլում: Անգլիայի դեպքում մենք դեռ խոսում ենք երկու-երեք տարվա մասին։
Տեսնենք, թե արդյո՞ք Անգլիան կարող է կրկնել «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ատլետիկոյի» և «Վալենսիայի» նվաճումները:
Անգլիական բոլոր չորս ակումբներն էլ դուրս են եկել խմբից, և սա մեծ հաջողություն է Պրեմիեր լիգայի համար»,- մեջբերում է Գվարդիոլային ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































