Ճապոնացի հարձակվող Կեյսուկե Հոնդան կարիերան կշրունակի «Բոտաֆոգոյում»: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն համաձայնեցրել են համագործակցության բոլոր պայմանները: Բրազիլական ակումբը որոշել է բավարարել 33-ամյա ֆուտբոլիստի պահանջները: Մասնավորապես, ճապոնացուն զրահապատ մեքենա կտրամադրվի, ինչպես նաև անձնական մարզիչ, որի ծառայության դիմաց ֆուտբոլիստն ինքը կվճարի:
Ֆուտբոլիստը մինչև այսօրվա ավարտը կստորագրի պայմանագիրը:
33-ամյա Հոնդայի վերջին ակումբը եղել է հոլանդական «Վիտեսը», որի կազմում նա 1.5 ամիս է անցկացրել: Հոլանդական ակումբի կազմում կիսապաշտպանը Հոլանդիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: