Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Բոտաֆոգոյի» 24-ամյա արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Նշվում է, որ մադրիդյան գրանդը 24-ամյա արգենտինացու համար բրազիլական ակումբին վճարել է 21 միլիոն եվրո։



























































