«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նախապես իմացել է, որ 2021 թվականին չի ստանա «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է Bild հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը France Football-ի մրցանակաբաշխությունից 3 օր առաջ տեղյակ է եղել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հաղթանակի մասին։
Միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին Փարիզում։ Մեսսին 613 միավորով հաղթել է «Ոսկե գնդակ» մրցանակը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լևանդովսկին՝ 580 միավորով։
Արգենտինացի ֆուտբոլիստի համար այս մրցանակը 7-րդն էր իր կարիերայում։