Կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 0-9 հաշվով զիջում էր Նորվեգիայի ընտրանուն։
Հանդիպման առաջին կեսն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Եվս վեց գոլ Նորվեգիան մեր հավաքականի դարպասն ուղարկեց երկրորդ խաղակեսի ընթացքում։ Հանդիպումը, սակայն, անավարտ մնաց։
Երկրորդ խաղակեսի միջնամասում մառախուղի պատճառով այն դադարեցվեց։ Մոտավորապես մեկ ժամ սպասելուց հետո մրցավարները որոշեցին չշարունակել հանդիպումը։