«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ցանկանում է թիմում տեսնել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Ամադա Այդարին, գրում է Manchester Evening News-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները 23-ամյա ֆուտբոլիստին կհետևեն Գերմանիայի առաջնության «Յունիոնի» և Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ հաջորդ հանդիպումներում։ Անգլիական ակումբը ձմռանը կարող է առաջարկ անել ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ նրա պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում է 40 միլիոն եվրո։
Ռալֆ Ռանգնիկը 2018 թվականին նախաձեռնել էր Մալիացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ռեդ Բուլից» Լայպցիգ։ Ինքը՝ Այդարան, ավելի վաղ խոստովանել էր, որ երազում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»։
Այս մրցաշրջանում Այդարան Գերմանիայի Բունդեսլիգայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

























































