Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերը` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հասցեին։
«Մեսսին իրավացի է, նա համաձայն է: Տվեք «Ոսկե գնդակը» Լևանդովսկուն: դա շատ պարզ ու արդարացի կլինի»,- ասել է Լինեկերը:
Երեկ արգենտինացին ստացավ իր կարիերայի 7-րդ «Ոսկե գնդակը»:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
























































