Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ Զբիգնև Բոնեկը անհիմն է համարում 2021 թվականին «Ոսկե գնդակը» նվաճած ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին քննադատությունը։
«Այս ամբողջ խառնաշփոթի մեջ ես չեմ հասկանում, թե ինչու է այդքան քննադատության արժանանում Լեո Մեսսիին: Ինքն իրեն չի ընտրել։ Այս ձևաչափն իրեն սպառել է, պետք է փոխել։ Սա France Football-ի ներկայացուցիչների խնդիրն է»,- գրել է Բոնիեկը Twitter-ում։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
























































