Երկուշաբթի՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում կայացավ «Ոսկե գնդակ 2021»-ի հանդիսավոր արարողությունը։ Գլխավոր մրցանակը, որը շնորհում է ֆրանսիական France Football ամսագիրը, ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
«Չգիտեմ՝ երբևէ որևէ մեկը կգերազանցի՞ իմ ռեկորդը։ Բայց գիտեք, միշտ հայտնվում է մեկը, ով բարելավում է նախորդ ցուցանիշները: Հենց դրա համար են ռեկորդները:
Կարծում եմ՝ ես ստացա այս մրցանակը այն ամենի համար, ինչ մեզ հաջողվեց անել Ամերիկայի գավաթում: Տարիների պայքարից և հաճախակի սայթաքումներից հետո ես վերջապես հասա գավաթին՝ ազգային հավաքականի հետ»,- մեջբերում է Մեսսիին L`Equipe-ն:
























































