Երևանում կայացավ արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլը:
Մրցաշարին մասնակցում էին յոթ թիմեր ՝Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից, Էստոնիայից և Լեհաստանից։
Առաջնության հաղթող դարձավ Լեհաստանի հավաքականը, երկրորդ տեղ գրավեց Ռուսաստանի ընտրանին, երրորդ տեղ գրավեց Ուկրաինայի թիմը:
Վերջին խաղային օրը մրցեցին Հայաստանի և Էստոնիայի հավաքակնները․ հաղթեց Էստոնիայի թիմը՝ 3:0 հաշվով: 3-4 տեղերի համար մրցեցին Բելառուսի և Ուկրաինայի թիմերը․ հաղթեց Ուկրաինայի հավաքականը՝ 3:1 հաշվով:
Ռուսաստանի հավաքականը կարողացավ առաջին երկու խաղափուլերում պարտվելուց հետո հաղթել Լեհաստանին՝ 3:2 հաշվով: Այս հաշիվը միայն ձեռնտու էր Լեհաստանի հավաքականին, որը դարձավ առաջնության հաղթող:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է բոլոր հանդիպումներում։