Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Արին կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլիստի գործակալ Օլիվեր Կաբրերան, տեղափոխությունը կարող է կայանալ առաջիկա ձմռանը։
Ազգությամբ բրազիլացի հարձակվողը երկար տարիներ հանդես է եկել ռուսական ակումբներում՝ մասնավորապես «Սպարտակում», «Լոկոմոտիվում» և «Կրասնոդարում»։
35-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարից» հեռացել էր 2021 թվականի ամռանը ևնմինչ օրս ուներ ազատ գործակալի կարգավիճակ։























































