Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը:
Որոշ թիմեր ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆ-ում, որոշները Եվրոպա լիգայում, իսկ մյուսներն էլ լքեցին եվրագավաթային մրցաշրջանը:
Բացի թիմերից հետաքրքիր է հետևել նաև նրանց ֆուտբոլիստների` հատկապես ռմբարկուների արդյունքներին: 5-րդ տուրից առաջ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի միանձնյա առաջատար էր սակայն «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերի դուբլը «Բեշիկթաշի» դարպասը, նրան հավասարեցրեց լեհ ֆուտբոլիստին: Երկուսն էլ ունեն 9-ական գնդակ:
Իր հաշվին դուբլ գրանցեց «Լեյպցիգի» ֆուտբոլիստ Քրիստոֆեր Նկունկուն և 7 գոլով` 3-րդն է: Մեկական գնդակով էլ իրենց պաշարը ավելացրին Կրիշտիանու Ռոնալդուն և Մոհամեդ Սալահը: 2 Ֆուտբոլիստներն էլ ունեն 6 խփած գոլ:
Մյուս ֆուտբոլիստների ցուցանիշները.
Կարիմ Բենզեմա 5
Լերոյ Սանե 4
Պեդրո Գոնսալվեշ 4
Ռիյադ Մահրեզ 4
Պաուլո Դիբալա 3
Էդին Ջեկո 3
Պաուլինյո 3
Հանս Վանակեն 3
Գաբրիել Ժեզուս 3
Անտուան Գրիզման 3
Դարվին Նունյես 3
Լիոնել Մեսսի 3
Կարիմ Ադեյեմի 3