«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը Չեմպիոնների լիգայում 23-րդ գոլը խփեց՝ հավասարվելով Ֆրենկ Լեմպարդի ցուցանիշին։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (2-1):
Ստերլինգը և Լեմպարդը մրցաշարի անգլիացի լավագույն ռմբարկուների ցուցակում այժմ զբաղեցնում են երրորդ տեղը։
Ռմբարկուների ցուցակում երկրորդը Փոլ Սքոուլզն է (24), իսկ առաջատարը Ուեյն Ռունին է (30):
























































