«Լիվերպուլի» նախկին ավագ, այժմ փորձագետ Ջեյմի Կարագերը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվողական եռյակի խաղը։
Նա դժգոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:2) Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապեի և Նեյմարի գործողություններից։
«Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգան կհաղթի չորս թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» կամ «Բավարիան»: Նրանք չունեն «ուղևորներ», ի տարբերություն ՊՍԺ-ի: ՊՍԺ-ում «ուղևորները» երեքն են, ուստի փարիզցիները ՉԼ-ն հաղթելու հնարավորություն չունեն։
Ինչ-որ չափով կարող եմ հասկանալ Մեսսիին, ով 34 տարեկան է։ Բայց 22-ամյա Մբապեն պետք է շատ ավելի շատ աշխատի և օգնի գործընկերներին նման ուժեղ մրցակցի դեմ: Ինձ համար խաղադաշտում զբոսանքն անընդունելի է։ Ես պարզապես չեմ կարող հաշտվել դրա հետ:
Ես սա ասել եմ Ռոնալդուի մասին, բայց նա գոնե գոլեր է խփում։ Եթե գոլ չխփես, ուրեմն «ուղևոր» ես, և այս մակարդակի ֆուտբոլով հնարավորություն չես ունենա հաջողության հասնել»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Metro-ն։