Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1-3 հաշվով զիջեց Լիսաբոնի «Սպորտինգին»։
Հանդիպմանը մասնակցեց նաև գերմանական ակումբի ավագ Մարկո Ռոյսը։ Երեկվա հաանդիպումը կիսապաշտպանի համար 55-րդն էր Չեմպիոնների Լիգայում «մեղուների կազմում»։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշը լավագույնն է գերմանական ակումբի պատմության մեջ։ Ռոյսը շրջանցեց լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկին, որը Չեմպիոնների Լիգայում «Բորուսիայի» կազմում մասնակցել էր 54 հանդիպման։