Չեմպիոնների Լիգայի՝ «Շախտյորի» դեմ խաղում (2-0) հաղթական դուբլի հեղինակ դառնալուց հետո իր տպաավորություններով է կիսվել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։
«Հենց այս ամենի համար «Ինտերն» ինձ հետ պաայմանագիր է կնքել։ Ես փորձում եմ ամեն կերպ ներդնել իմ «լուման» ակումբի հաջողություններում։
Առաջին կեսում մենք շատ սխալներ թույլ տվեցինք, իսկ մրցակցի դարպասապահը հիանալի էր գործում։ Նման դեպքերում շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին»,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Բոսնիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից առաջ է տեղափոխվել միլանյան գրանդ և այս ընթացքում անցկացրած 19 խաղում դարձել է 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։