Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում 0-1 հաշվով զիջեց «Միլանին»։
Հանդիպումից հետո փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերի մասին է խոսել իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
«Չեմպիոնների Լիգայի հանդիպումները միշտ բարդ են ստացվում։ Ամեն դեպքում ես հիմա դրական եմ տրամադրված ավելի, քան երբևէ։ Իմ թիմն այսօր վատ տեսք չուներ։
Այս հեղինակավոր մրցաշարում չեն ներում թույլ տված սխալների համար։ Այնպես, որ ով արժանի է, նա էլ դուրս կգա 1/8 եզրափակիչ»,-Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։