Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի մրցաշարի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը։
«Պարտվեցինք մեծագույն ակումբի, բայց ես ուրախ եմ տղաների համար։ Մեր ցուցադրած խաղի որակն այնքան էլ չէր զիջում Մադրիդում անցկացված խաղի որակին։
Պարզապես այն ժամանակ հաղթեցին, այսօր պարտվեցինք։ Գարնանը պայքարը կշարունակենք Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում, ինչը ևս բավականին լավ է մեր ակումբի համար։
Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին իրենց աջակցության համար»,-ուկրաինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։