«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը մեկնաբանել է անգլիական թիմի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղը (2-1)։
«Ինձ թվում էր, որ դա «Մանչեսթեր Սիթիի» կողմից վարպետության դաս էր: Եվ սա առանց դե Բրույնեի և Ֆոդենի։
Մեսսին և Նեյմարը, հավանաբար, լքել են խաղադաշտը՝ մտածելով`«Ես կցանկանայի խաղալ նման թիմում»։
Իսկապես հրաշալի էր։ Հաշիվը 2-1 էր, բայց թվում էր, որ կարող էր շատ ավելի խոշոր լինել»,- մեջբերում է Հարգրիվսին BBC-ն: