Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» Էդին Ջեկոյի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։
Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր վիճակագրական պորտալ OptaPaolo-ն, բոսնիացի հարձակվողը, որը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, այդկերպ հատել է եվրոգավաթներում 50 գոլի սահմանագիծը։
Ըստ աղբյուրի՝ հաշվի են առնվել միայն խմբային փուլերում խփված գոլերը։ Այսպիսով․ Ջեկոն Չեմպիոնների Լիգայում անցկացրած 60 խաղում դարձել է 25, իսկ Եվրոպա Լիգայի 48 խաղում՝ ևս 25 գոլի հեղինակ։