Երեկ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքներով որոշվեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակիցներ։
Այդ երկու հաջողակներն են անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք երեկ հաղթանակներ տարան և ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել ևս 4 թիմեր։
Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 6-ը։
«Չելսի»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Լիվերպուլ»
«Յուվենտուս»
«Բավարիա»
«Այաքս»
























































