Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Վիլյառեալի» դեմ խաղում (2-0) «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 78-րդ րոպեին խփած հաղթական գոլով նոր ռեկորդ սահմանեց։
Պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով իր թիմերին երեք անգամ հաղթանակ է պարգևել ՉԼ-ում՝ խփելով վերջին 15 րոպեներին, հայտնում է OptaJoe-ն:
Հավելենք, որ հաղթելով իսպանական թիմին՝ «կարմիր սատանաները» դուրս եկան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։
























































