Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Յանգ Բոյզը» Շվեյցարիայում ընդունել է «Ատալանտային» և ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտել հանդիպումը:
«Ատալանտան», թեև առաջինն էր առաջ անցել հաշվի մեջ,սակայն 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ կարողացավ փրկվել պարտությունից:
5 տուրից հետո «Ատալանտան» F խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 6 միավորով: «Յանգ Բոյզը» 4 միավորով գտնվում է վերջին՝ 4-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով: Երկրորդ տեղում «Վիլյառեալն» է 7 միավորով:
Խմբային փուլի վերջին տուրում «Ատալանտան» փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարի «Վիլյառեալի» հետ:
























































