Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում H խմբում «Չելսին» ընդունել էր «Յուվենտուսին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Չալոբան։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 56-րդ րոպեին, Ռիս Ջեյմսը կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը, իսկ երկու րոպե անց Հուդսոն-Օդոյին հաշիվը դարձրեց խոշոր։ Հանդիպման վերջակետը դրեց Վերները՝ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Չելսին» 12 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, նույնքան միավոր ունեն թուրինցիները։ Երկու թիմերն էլ դուրս եկան մրցաշարի փլեյ-օֆֆ։
Խմբի մյուս խաղում «Մալմյոն» ընդունել էր «Զենիթին»։ Թիմերը մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասը։
«Զենիթը» 4 միավորով 3-րդն է, «Մալմյոն» 1 միավորով՝ վերջինը։
























































