«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիշել է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի մասին իր խոսքերը.
Փետրվարին Զլատանն ասել էր, որ Լեբրոնը պետք է զերծ մնա քաղաքականությունից և սպորտով զբաղվի։ Ի պատասխան՝ բասկետբոլիստն ասել էր, որ չի պատրաստվում զբաղվել միայն սպորտով և շարունակելու է բարձրացնել հավասարության, սոցիալական անարդարության և ռասիզմի հարցերը։
«Սպորտը միավորում է մարդկանց։ Քաղաքականությունը բաժանում է մարդկանց. Եթե խոսենք ռասիզմի մասին, սա բոլորովին այլ է։ Ես դրա հետ համաձայն չեմ: Ռասիստների հանդեպ ինչպես ց էլ վերաբերվի, ճիշտ կլինի, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Եթե անեի դա՝ հիմա նախագահ կլինեի։Ես անձամբ չեմ ճանաչում Լեբրոնին. Եվ ես նրան չեմ դատում: Բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես սպորտով եմ զբաղվում: Ահա թե ինչպես ենք սեր տարածում»,- ասել է 40-ամյա շվեդը։