«Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յանգ Բոյզի» դեմ խաղի սպասելիքներով։
«Որպես թիմ մենք հաղթանակների քաղց ունենք, միշտ ցանկանում ենք ցույց տալ, թե ինչ արժեք ունենք ։ Հիմա գրեթե բոլոր խաղացողներն առողջ են, բոլորն էլ ցանկանում են խաղալ և իրենց դրսևորել։ Այժմ մենք լավ ժամանակահատված ենք անցկացնում, թիմն աճում է, և բոլորն ուզում են իրենց դրսևորել»,- Պաշալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Յանգ Բոյզ»-«Ատալանտա» խաղը տեղի կուեննա այսօր:
























































