ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է իր նորամուտը փարիզյան ակումբի կազմում նշել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա իսպանացին կընդգրկվի փարիզյան թիմի հայտացուցակում։ Ռամոսը ՊՍԺ-ին է միացել ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Իսպանացին առողջական խնդիրների պատճառով բաց է թողել 2021/22 մրցաշրջանի մեկնարկը։
«Մանչեսթեր Սիթի» — «ՊՍԺ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 5,30։
























































