Երևանում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցկացվում է արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլը:
Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 21-ից 28-ը․ շրջանաձև մրցակարգով միմյանց հետ մրցում են Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ՌԴ-ի և Հայաստանի հավաքականները:
Մրցաշարի հաղթողը միանգամից կդառնա գլխավոր եզրափակիչի մասնակից, իսկ 2-6-րդ տեղերը զբաղեցնող թիմերը կմասնակցեն երկրորդ փուլին:
Ներկայացնում ենք ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանի ֆոտոշարքը այսօր կայացած Լատվիա-Էստոնիա խաղից.