«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու թեկնածուներից մեկը, մանկունիական ակումբի ղեկավարությանն է ներկայացրել իր տեսակետը՝ ինչպես պետք է զարգացնել ակումբը երկարաժամկետ նախագծի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, հոլանդացի մասնագետը բոլոր մանրամասները քննարկել է անգլիական գրանդի ղեկավարների հետ։
Ըստ մի շարք լրատվականների՝ 51-ամյա մասնագետը համարվում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուներից մեկը։
























































