«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ում իրավունքները պատկանում է Մադրիդի «Ռեալին», խոսել է «արքայական» ակումբում իր ունեցած բարդ օրերի մասին։
«Նորմալ է, երբ մարդիկ խոսում են իմ խաղի մասին։ Ինձ հետ դա եղել է կարիերայիս հենց մեկնարկից։ Երբ ես 15 տարեկան էի, Նորվեգիայում մեծ ուշադրություն կար իմ նկատմամբ ու դա հիմնականում դրական ուշադրություն էր։
Այնուհետև «Ռեալում» ինձ վրա բացասական ուշադրություն կար, կարող եմ ասել, որ այդ բացասական ուշադրությունը չափից շատ էր։ Դրա համար էլ այդ օրերը մռայլ էին ինձ համար։ Երբ դու ֆուտբոլ ես խաղում, չպետք է մտածես այն մասին, թե ինչ են ասում ուրիշները»,-Էդեգորի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա լիգայի 8 տուրերից հետո «Ռեալ Սոսիեդադը» 13 միավոր է վաստակել ու 5-րդն է աղյուսակում։ Էդեգորը 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում է կատարել Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։