Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտվեց կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ փայլուն ելույթներ ունեցան Հայաստանի հավաքականի անդամները։
Հայաստանի 10 ներկայացուցիչներից 8-ը դարձան մրցանակակիր։ Տարբեր տարիքային խմբերում առաջին տեղը գրավեցին Արթուր Առուշանյանը, Դավիթ Ասատրյանը, Գոռ Մատոյանը։
Մրցանակային երկրորդ տեղը գրավեցին Էմիլ Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Արտյոմ Մնացականյանը և Մարտին Քոչարյանը։
Բրոնզե մեդալակիր դարձավ Արեն Կարապետյանը։ Հավելենք, որ Արթուր Առուշանյանը ճանաչվեց նաև աշխարհի առաջնության լավագույն մարզիկ։
Հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ: