ՖԻՖԱ-ն այսօր՝ նոյեմբերի 19-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է՝ 89-րդ տեղից իջնելով 92-րդ հորիզոնական։
Առաջատարը կրկին Բելգիան է, երկրորդ տեղում կրկին Բրազիլիան, իսկ Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է երրորդ հորիզոնական։ Լավագույն քառյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին, որին հաջորդում են Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Դանիան։ Լավագույն տասնյակում այս անգամ տեղ է գտել նաև Նիդերլանդները։