Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 21-ից 28-ը․ շրջանաձև մրցակարգով միմյանց հետ կմրցեն Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ՌԴ-ի և Հայաստանի հավաքականները:
Մրցաշարի հաղթողը միանգամից կդառնա գլխավոր եզրափակիչի մասնակից, իսկ 2-6-րդ տեղերը զբաղեցնող թիմերը կմասնակցեն երկրորդ փուլին:
Վերջին՝ երրորդ փուլը տեղի կունենա 2022թ. մայիսին ՝ Թբիլիսիում: