ԱԱ-2022-ի որակավորման փուլի D խմբում Ուկրաինան հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Նույն խմբի մյուս խաղում Ֆրանսիայի հավաքականն արտագնա հաղում 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիային։ 66-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Բենզեման, 76-ին՝ Կիլիան Մբապեն։
Այս տուրից հետո Ֆրանսիան 18 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակն ու կշարունակի մրցաշարում հանդես գալ, իսկ Ուկրաինան 12 միավորով երկրորդն է և կմասնակցի անցումային խաղերին։
























































