«Չելսիի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Կեպա Առիսաբալագան խոսել է Ազգային թիմում իր ու ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի մրցակցության մասին։
«Իմ նպատակը խաղալն է։ Բոլոր ֆուտբոլիստներն ուզում են մեկնարկային կազմում լինել։ Ակնհայտ է, որ ես ինձ վրա վստահ եմ ու ուզում եմ օգնել թիմին։ Ինձ գերազանց եմ զգում։ Ամեն անգամ, երբ Ազգային հավաքականում մրցակցություն է ծագում, լավ է։ Իմ ու Դավիդի մրցակցությունը հավաքականի օգտին է։ Ես մեծացել եմ որպես մարդ ու որպես դարպասապահ։ Սովորել եմ պայքարին ու ուզում ոմ շարունակել աճել»,- Կեպայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Իսպանիայի հավաքականը հոկտեմբերի 15-ին Եվրո-2020-ի շրջանակում կմրցի Շվեդիայի ընտրանու հետ։