Նոյեմբերի 14-ին՝ Երևանում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբի 10-րդ մրցափուլի շրջանակում, Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Գերմանիային։
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Նշվում է, որ Գերմանիայի հավաքականն իր նախախաղային մարզումն ու ասուլիսը կանցկացնի Գերմանիայում: