Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի ընտրանու հետ։
Հանդիպման ավարտին հերթական անգամ գեղեցիկ «ժեստով» աչքի ընկավ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ իրեն մոտեցած իռլանդացի փոքրիկ երկրպագուին նվիրելով մարզաշապիկը։