ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում կայացան հերթական հանդիպումները։
Գերմանիայի հավաքականն ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն ու 9 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Հարկ է նշել, որ Լիխտենշտեյնը խաղի 9-րդ րոպեից խաղում էր տասը հոգով։
Գերմանացիների կազմում աչքի ընկան Գյուդողանը, Սանեն (դուբլ), Ռոյսը, Մյուլլերը (դուբլ), Բակուն, ևս երկու ինքնագոլի հեղինակ դարձան լիխտերը։
Այսպիսով, Գերմանիայի ընտրանին 24 միավորով շարունակում է գլխավորել J խումբը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը։
Օրվա մյուս խաղում Ռումինիան ընդունել էր Իսլանդիային։ Թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մյուսի դարպասը։
Ռումիանցիներն այս խաղից հետո ունեն 14 միավոր և 3-րդ տեղում են, իսկ իսլանդացիները 9 միավորով 5-րդն են։ Հայաստանի հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է։
























































