«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային պատմել է այն մասին, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փորձել ազդել իր վրա Չեմպիոնների լիգայի խաղում (2-2)՝ 11-մետրանոցն իրացնելուց առաջ:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում Սոբոսլաին իրացրեց 11 մետրանոց հարվածը և իր թիմին փրկեց պարտությունից:
«Նախքան 11-մետրանոց իրացնելը, Նեյմարն ինձ հարցրեց՝ գոլ կխփե՞մ: Ես պատասխանեցի՝ այո։
Նա կրկին հարցրեց՝ վստա՞հ ես։ Ես ասացի, որ երբեք բաց չեմ վրիպում»,- Սոբոսլայիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































