«Աթլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքսեղմումն այդպես էլ չիրականացավ։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպման ավարտից հետո գերմանացին դուրս է եկել խաղադաշտ՝ շնորհավորելու իր խաղացողներին, իսկ արգենտինացին կանգնել է եզրագծի մոտ և ոգևորել իր խաղացողներին:
Երբ Կլոպը շարժվել է դեպի Սիմեոնեն, վերջինս շրջվել է և հեռացել հանդերձարան: Ավելի վաղ «Աթլետիկոյի» մարզիչը խոստովանել էր, որ չի սիրում եզրափակիչ սուլիչից հետո սեղմել մրցակցի ձեռքը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հաղթել է իսպանացիների հետ երկու հանդիպումներում՝ 3-2 հաշվով արտագնա խաղում, և 2-0 հաշվով սեփական հարկի տակ:
























































