Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ պարտվեց «Այաքսին»:
Դորտմունդյան թիմը 29-րդ րոպեին մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Հումելսը: Տանտերերը 37-րդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռոյսը: Հյուրերը պատասխան գոլը խփեցին 72-ին: Գոլի հեղինակ դարձավ Տադիչը: 83-րդ րոպեին Հալերը առաջ մղեց հոլանդական թիմին, իսկ ավելացված ժամանակում Կլասենը հաշիվը դարձրեց 3:1:
Խմբի մյուս խաղում «Սպորտինգը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բեշիքթաշի» դարպասը:
























































