Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկոյին»:
Անգլիական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ժոտան, Մանեն:
Այսպիսով «Լիվերպուլը» 4 խաղից հետո ունի 12 միավոր ու խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ վաստակեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում «Միլանը» ոչ-ոքի էր խաղացել «Պորտուի» հետ: