«Բարսելոնան» ցանկանում է վաճառել Ֆիլիպե Կոուտինյուին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ռոնալդ Կումանի հեռացումից հետո բրազիլացին զրկվել է ակումբի աջակցությունից։ Կապտանռնագույնների ղեկավարությունում գոհ չեն Կոուտինյուի խաղից, բայց բարձր են գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը։
«Բարսան», որը վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ևս միտված է եղել բրազիլացու վաճառքին, լավ առաջարկներ չի ստացել, բայց հիմա հույս ունի, որ Կոուտինյուի ծառայություններով կհետաքրքրվի «Նյուքասլը»։ Նշվում է, որ կատալոնական ակումբը կհամաձայնի նաև Կոուտինյուի վաճառքին՝ հետագա գնման պարտավորությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում 8 խաղի է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։
























































