Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի մի շարք հանդիպումներ։
«Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Զենիթին»: Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիբալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Մորատան ու Կյեզան: 4-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 12 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:
«Բավարիան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Բենֆիկային»: Մյունխենյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեվանդոկվսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Գնաբրին ու Սանեն:
Այսպիսով՝ գերմանական և իտալական գրանդները դարձան ՉԼ փլեյ-օֆֆի առաջին երկու մասնակիցները․ թիերն ապահովեցին նվազագույնս երկրորդ տեսն իրենց խմբում։
























































