ՉԼ խմբային փուլ, 4-րդ տուր
«Ատալանտան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Հաշիվը բացեց Իլիչիչը: Առաջին կեսի վերջին րոպեին Ռոնալդուն խփեց պատասխան գոլը: 56-րդ րոպեին Զապատան առաջ մղեց իտալական թիմին: Հյուրերը երկրորդ պատասխան գոլը խփեցին 91-րդ րոպեին: Կրկին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 7 միավորով խմբի առաջատարն է:
























































