Դոնեցկի «Շախտյորի» և «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է կարիերան շարունակել անգլիական ակումբում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պորտուգալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Աստոն Վիլան»:
Անգլիական ակումբի ղեկավարությունը սկսել է նոր մարզիչ փնտրել՝ փոխարինելու Դին Սմիթին, ով թիմի հետ անբավարար արդյունքներ է ցույց տալիս։ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Աստոն Վիլան» 10 միավորով 15-րդ տեղում է։
Հաջորդ տուրում բիրմինգհեմյան ակումբը կխաղա «Սաութհեմփթոնի» հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին։
























































