Անտոնիո Կոնտեն շուտով պաշտոնապես կարող է նշանակվել «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում։ Ըստ La Gazzetta dello Sport-ի, իտալացին նախատեսում է ուժեղացնել լոնդոնյան թիմի կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ակումբի նոր մարզչի գլխավոր տրանսֆերային նպատակներից է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «մանուշակները» պատրաստ են հարձակվողին բաց թողնել ձմռանը 60 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Յուվենտուսը» և այլ ակումբներ:
Կոնտեն կցանկանար »Տոտենհեմում» տեսնել նաև «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին և պաշտպաններ Ստեֆան դե Վրեյին («Ինտեր») և Մանուել Լացարիին («Լացիո»):
























































